Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/8/2026
share

Փամբակ գետի ափամերձ տարածքում հողը փչացնելու համար քրեական հետապնդում է հարուցվել․ պատճառվել է 2․3 մլն դրամի վնաս

Ավարտվել է Փամբակ գետի ափամերձ հատվածներում ապօրինի հողային աշխատանքներ իրականացնելու և հողի բերրի շերտը վնասելու դեպքի նախաքննությունը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ քաղաքացի Կ․Ն․-ն 2022թ․ հուլիս-օգոստոսից մինչև 2024թ․ գարուն, առանց համապատասխան թույլտվությունների և հողատարածքների նպատակային նշանակության փոփոխման, Փամբակ գետի ափամերձ տարածքներում իրականացրել է հողային լիցքի և հարթեցման աշխատանքներ։

Բեռնատարներով տարածք է լցվել խառը բաղադրության հող, որից հետո գյուղատնտեսական տեխնիկայով իրականացվել է հարթեցում։ Արդյունքում տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ վնասվել է հողի բերրի շերտը։

Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2 մլն 319 հազար 668 դրամ։

Կ․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը)։ Նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալի գույքի վրա։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

facebook sharing button facebook