Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/8/2026
share

Ծանր մետաղներ և կայուն օրգանական աղտոտիչներ․ ի՞նչ են ցույց տվել Սյունիքի և Արջուտի ուսումնասիրությունները

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանում տեղի  ունեցավ «Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» խորագրով համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց Սյունիքի մարզի՝ հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող բնակավայրերում և Լոռու մարզի Արջուտ գյուղում իրականացված շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունների արդյունքները։

 

Համաժողովում ներկայացվեց 2025 թվականին իրականացված հետազոտությունները, որոնք վերաբերում են Սյունիքի որոշ բնակավայրերում ծանր մետաղներով աղտոտվածությանը, ինչպես նաև Արջուտում կայուն օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների առկայությանը։

 

Ծրագիրը և հետազոտությունների արդյունքները ներկայացրեց «Առնիկա» չեխական ՀԿ-ի ներկայացուցիչները: Քննարկմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները։

 

Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական փոխակերպում» ծրագրի շրջանակում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Ծրագիրն իրականացնում են «Առնիկա» չեխական ՀԿ-ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ները։

 

Համաժողովում ներկայացված ուսումնասիրությունները կրկին ուշադրության կենտրոնում են դրել Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների բնապահպանական խնդիրները և այն հարցը, թե որքանով են գործող մոնիթորինգի ու վերահսկողության մեխանիզմները բավարար համայնքների և շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու համար։

facebook sharing button facebook