Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2026
share

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 5-8-ին, հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ 

 

Նոյեմբերի 6-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ 

 

 Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2 — -4, հողի մակերևույթին -4 — -6 աստիճան ցուրտ։

 

Պայմանավորված այս հանգամանքով՝ հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։ Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

facebook sharing button facebook